ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված եւ թեկնածուի կայք-էջում զետեղված խախտումների վերաբերյալ ծանուցումները:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե արդյունքում` առանձնացվել են այն հաղորդումները (թվով 5), որոնք պարունակել են ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ: Օրենքով սահմանված կարգով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության բաժիններ` ստուգման:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: