Այսօր` փետրվարի 7-ին Հայաստանի ԱԻ նախարար Ա. Երիցյանը խորհրդակցություն էր հրավիրել` նվիրված արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության ծրագրերի իրականացման խնդիրներին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե քննարկման հիմնական առարկաններն էին ծրագրերի եւ կատարված աշխատանքի ամփոփումն ու վերանայումը: Նախարարությունը հզորանում է, հետեւաբար աճում են նաեւ նախարարության առջեւ դրված պահանջները եւ խնդիրները:
ԱԻ նախարար Ա. Երիցյանը հորդորեց, որ յուրաքանչյուրն ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ կատարի իր առջեւ դրված խնդիրները:
Այսուհետ քաղաքականության ծրագրերի ստորաբաժանումները, որոնք են աղետների ռիսկի կառավարման, զարգացման ծրագրերի եւ աղետների ռիսկի գնահատման բաժինները, պետք է սերտորեն համագործակցեն փրկարար ծառայության եւ հատկապես ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ, օգտվեն այնտեղ առկա բոլոր վիճակագրական եւ տեղեկատվական տվյալներից` աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:





























