«Microsoft» ընկերությունը «The Windows Blog» բլոգում հայտարարել է «Windows 7» գործողությունների համակարգերի մշակման ավարտի մասին: Այն հանդիսանում է «Vista»-ի հաջորդողը: Նախօրեին «Windows 7»-ը հաջողությամբ անցել է բոլոր մշակողների կողմից իրականացված փորձարկումները և թարգմանվել է բոլոր լեզուներով:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, ընկերության գործընկերները ծրագիրը ձեռք կբերեն օգոստոսի 6-ին, կորպորատիվ հաճախորդներին այն կտրամադրվի օգոստոսի 7-ին: «Windows 7»-ի անգլերեն տարբերակը մշակողները կարող են սկսել հետազոտել օգոստոսի 6-ից, իսկ մյուս տարբերակները` հոկտեմբերի 1-ից: Նույն օրը «Microsoft»-ն ավարտել է նաև մեկ այլ ծրագրի` «Windows Server 2008 R2»-ի մշակումը:



















