Քալիֆորնիայում 40-ից ավելի ոստիկանների ուժեղացված պաշտպանության տակ են վերցրել նախկին գործընկեր 33-ամյա Քրիստոֆեր Ջորդան Դորների հարձայկումներից պաշտպանելու համար: Տղամարդուն կասկածում են երեք մարդու սպանության եւ երեք սպաների վնասվածքներ հասցնելու մեջ: Դորները 11 էջանոց մասնիֆեստ է ուղարկել ոստիկանություն, որում զգուշացրել է իր վրեժի ծրագրի եւ գործընկերների անվանական սպանության մասին:

Առաջին կրակոցները հնչել են Կորոնա քաղաքում (Քալիֆորնիա նահանգ), որոնց հետեւանքով մեկ ոստիկան զոհվել, երկուսը վիրավորվել են: Ոստիկանները Դորներին կասկածում են նաեւ թոշակի անցած ոստիկանության նախկին կապիտանի երկու երեխաների նկատմամբ հաշվեհարդարի մեջ:

Հանցագործին բռնելու գործողությունն սկսվել է Սան Բերնարդինոյում  (Քալիֆորնիա նահանգ)՝ դահուկային «Big Bear» հանգստյան գոտու տարածքում: Դեպքի վայրում գտնվել է այրված ավտոմեքենա, որով, ըստ ոստիկանության, ընթացել է հրաձիգը: Հանգստյան գոտի տանող բոլոր մայրուղիներում պարեկային ծառայողներ են հերթապահում: Գործողությանը մասնակցում են հատուկ ծառայությունների ավելի քան հազար աշխատակիցներ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ ոստիկանների՝ հանցագործը «շատ լավ պարապած է, նրա տրամադրության տակ մի քանի միավոր զենք կա, այդ թվում՝ ինքնաձիգ, նա շատ վտանգավոր է»: