2010թ. hունվարին Հայաստանի տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարների 153 դեպք է արձանագրվել։
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գրանցված պատահարներից բացահայտվել է 135-ը։ Միաժամանակ՝ բացահայտվել է նախկինում կատարված 3 պատահար։
Ի դեպ, նույն ժամանակահատվածում գրանցվել է երկաթուղային վթարի 1 դեպք։




























