Փետրվարի 7-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարք գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել  24-ամյա Գերասիմ Կ.-ին` իր  «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ Գերասիմ Կ.-ն  հայտնել է, որ  Վահագնաձոր գյուղի անտառից բենզասղոցով բոխի է հատել:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: