Փետրվարի 7-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «ՎԱԶ-2107»  եւ «ԳԱԶ-3302»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Կատարվում է քննություն: