Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, փետրվարի  7-ին, Կիեւի դեսպանատանն ընդունել է ուկրաինացի հայտնի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահի  Մարդասիարական խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկիին:

ՀՀ դեսպանը Միխայիլ Բելեցկիին Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգիր է շնորհել` հայկական մշակույթի պահպանման գործում ակտիվ ներդրումների,հայկական սփյուռքի աշխատանքներում համագործակցության եւ հայ-ուկրաինակն հարաբերությունների ամրանդման համար, հայտնում է Analitika.at.ua-ն:

Միխայիլ Բելեցկին իր շնորհակալությունն է հայտնել ուշադրության եւ բարձր գնահատանքի արժանացնելու համար եւ ընդգծել է երկկողմանի մշակութային եւ գիտական կապերն ակտիվացնելու անհրաժեշտության մասին:

Հանդիպման շրջանակում հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման արդի վիճակի եւ նախաձեռնությունների վերաբերյալ կարծիքների փոխանակում է եղել:Նաեւ ուշադրության են արժանացվել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու սումգայիթյան ջարդերի  25-րդ տարելիցի վերաբերյալ հարցերը: