Հայաստանի մի քաղաքացի սպանվել է Պերմի քրեակատարողական հիմնարկներից մեկում:

Սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Գուբախի թիվ 12 քրեակատարողական հիմնարկում: Ուզբեկստանի 28-ամյա ներգաղթյալը, որ պատիժ էր կրում սպանության եւ ավազակային հարձակման համար, վեճի ընթացքում դանակի հարվածներ է հասցրել Հայաստանի 44-ամյա քաղաքացուն:

Properm.ru կայքի փոխանցմամբ՝ վերջինս մահացել է գաղութի բուժմասում:

Փաստի առիթով Քննչական կոմիտեի Գուբախի միջշրջանային քննչական բաժինն արդեն քր.գործ է հարուցել ուզբեկի նկատմամբ:

Ներկայումս քննարկվում է մեղադրանք առաջադրելու հարցը: