Չինաստանում խոշոր ավոտվթար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 13 մարդ, եւս 68-ը` վիրավորվել է: Վթարը տեղի  ունեցել այսօր` փետրվարի 8-ի առավոտյան, Հունան նահանգի Չանդե քաղաքի մոտ:

Ինչպես հաղորդում է «Ֆենհուան» հեռուստաալիքը, մերկասառույցի պատճառով միմյանց են բախվել առնվազն 8 մեքենաներ: Վթարի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ըստ «ՌԻԱ նովոստիի»` Չինաստանն աշխարհում առաջատարն է ավտովթարներից զոհերի թվով: Ամեն տարի այս երկրում, ավտովթարներից ավելի քան 60 հազար մարդ է մահանում: Այդ առումով ամենավտանգավոր ժամակահատվածը լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությունների շրջանն է: Այս տարի այն նշվում է փետրվարի 10-ի գիշերը: