Թուրքիայի ներքին գործերի նախարարության պատվիրակության հետ հանդիպմանը Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխից հետաքրքրվել են, թե Գերմանիան ինչու էր թույլ տվել, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատանը պայթյուն կազմակերպած Էջեւիթ Շանլըն ապրի Գերմանիայում։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Անկարայում Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքում Գերմանիայի ՆԳ նախարարի եւ Թուրքիայի ՆԳ նախարարության պատվիրակության հանդիպման ժամանակ թուրքական կողմն օրակարգ է բերել DHKP-C-ի անդամ, Անկարայում ԱՄՆ դեսպանատանը պայթյուն կազմակերպած Էջեւիթ Շանլըի հարցը։
Թուրքական պատվիրակության անդամներից մեկի հարցին, թե եթե Գերմանիայի ՆԳՆ-ն մերժել էր Շանլը Էջեւիթին ապաստան տալ Գերմանիայում, ինչո՞ւ Թուրքիային հանձնելու փոխարեն, թույլ էր տվել մնալ Գերմանիայում, գերմանացի նախարարը զարմացել է, ապա պատասխանել, որ թե դա իր գերատեսչության պատասխանատվության ոլորտին չի վերաբերում։




























