Լուվր թանգարանի ֆրանսիական Լանս քաղաքի մասնաճյուղում հաճախորդուհին մարկերով նկարել է Էժեն Դելակրուայի «Ազատություն բարիկադներում» նկարի վրա:
Դեպքը պատահել է թանգարանի փակվելուց առաջ. 28-ամյա կինը հանել է սեւ մարկերն ու սկսել է գրել նորաբաց ցուցահանդեսի ամենաուշագրավ ստեղծագործության վրա: Սրահի պահակն ու հաճախորդներից մեկը բռնել են վանդալին եւ հանձել ոստիկանությանը: Արարքի դրդապատճառները հայտնի չեն, քննիչները պարզում են դա: Թանգարանի տնօրինությունը դատի է տվել կնոջը:
Ինչպես հայտնել են թանգարանում` գրվածը մակերեսային է եւ այն հնարավոր է մաքրել: Գրվածը դժվար է կարդալ:Հնարավոր է` դրանք թվեր են, այնտեղ տառեր չեն եղել եւ դա ուղերձ չէ: Տվյալ պահին փորձագետները պարզում են` արդյոք պետք է կտավը վերականգնման ուղարկել, հաղորդում է «Պրավդա.ռու»-ն:
Հեղափոխական ռոմանտիզմի դասական` «Ժողովրդին առաջնորդող ազատւթյուն» կամ «Ազատություն բարիկադներում» նկարը Դելակրուան նկարել է 1830 թվականին` ֆրանսիայի Հուլիսյան հեղափոխական իրադարձությունների ազդեցության ներքո:





























