Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչին «նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»: Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Մեդվեդեւը շնորհավորել է Յանուկովիչին «միջազգային դիտորդների բարձր գնահատականին արժանացած ընտրարշավի ավարտի եւ հաջողության կապակցությամբ»:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ 99,97 տոկոս արձանագրությունների մշակումից հետո Յանուկովիչը հավաքել է 48,95 տոկոս ձայն, իսկ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ 45,47 տոկոս:




























