Խաղաղ Օվկիանոսում՝ Սողոմոնյան կղզիների ափի մոտ, կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ-ի երկրաբանական  ծառայության հաղորդմամբ՝ ստորերկրյա ցնցման մագնիտուդը եղել է 7,1:

Ըստ ծառայության տվյալների՝ ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 15.12-ին: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորությունում, էպիկենտրոնը՝ Լատա քաղաքից 21 կմ հարավ-արեւելք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սողոմոնյան կղզիների շրջանում միանգամից մի քանի ուժեղ երկարաշարժ է տեղի ունեցել: Փետրվարի 6-ին 8,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որը մի քանի ափամերձ բնակավայրեր ավերած ցունամի էր առաջացրել: 6,2 մագնիտուդ հզորությամբ հերթական հզոր երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 7-ին, զոհվել էր վեց մարդ: