Չինաստանում տիբեթցուն դատապարտել են 13 տարվա ազատազրկման` ինքնահրկիզման փորձի եւ Չինաստան ամբողջականությունը խախտելու քարոզչության համար:
Տիբեթական Հուանան ինքնավար պրեֆեկտուրայի դատարանը 27-ամյա Ֆանպանին մեղավոր է ճանաչել Տիբեթը Չինաստանից առանձնացնելու քարոզչության մեջ: Նա նաեւ փորձել է ինքնահրկիզման դրդել բուդդայական վանականներից մեկին` հանուն ազատ Տիբեթի: Ակցիան կանխվել է վանականի քրոջ ուժերով, իսկ Ֆանպան ձերբակալվել է, հաղորդում է ՌԱՊՍԻ-ն:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին տիբեթցի վանականին Չինաստանում մահապատժի էին դատապարտել համաքաղաքացիների շրջանում ինքնահրկիզման քարոզ անելու համար:
Սիչուան նահանգի տիբեթյան ինքնավարության Աբա գավառի Կիրտի վանքի վանականն ու նրա ազգականը մեղավոր են ճանաչվել, որ «հետեւել են Դալայ-լամայի եւ նրա կողմնակիցների հրահանգներին` սկսած 2009 թվականից», եւ ութ մարդու ստիպել են ինքնահրկիզվել: Երեք մարդ զոհվել էր, հաղորդում է «Ռոսբալտը»:
Լորանգ Կոնչոն անունով տղամարդը կապ է ունեցել Տիբեթի անկախության համար պայքարող կազմակերպության հետ: Վանականը, օգտվելով իր ազդեցությունից, այլ վանականների հարկադրել է ինքնահրկիզման` համոզելով, որ ինքնահրկիզումը չի հակասում բուդդայական դոկտրիններին եւ մահից հետո նրանք հերոս են համարվելու:
Վերջին շրջանում ավելի քան 60 տիբեթցիներ ինքնահրկիզվել են` ի նշան բողոքի ընդդեմ չինական տիրապետության:




























