Պակիստանի Օրաքզայ տարածաշրջանի Քալայա բնակավայրի շուկայի մոտ այսօր` փետրվարի 8-ին, պայթյունի հետեւանքով տասը մարդ է զոհվել, եւս 23-ը` վիրավորվել:
Ինչպես հայտնել է AP-ը` վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին, զոհերի թիվը կարող է ավելանալ: Մի քանի վիրավորներ ծանր վիճակում են գտնվում:
Պակիստանի Geo News հեռուստաալիքը հաղորդել է, որ պայթուցիկ նյութը տեղադրված է եղել խանութում: Պայթյունի հետեւանքով կոտրվել են նաեւ հարեւան շինության ապակիները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երկրում գործող խմբավորումներից եւ ոչ մեկը դեռ իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը, բայց այդ տարածաշրջանում «Թալիբան» շարժման զինյալները պարբերաբար հարձակվում են իրավապահ ուժերի եւ քաղաքացիների վրա:





























