ԱՄՆ նախկին նախագահի մամլո քարտուղարը հայտնել է, որ կոտրել են  Բուշ ավագի անձնական փոստը: Իրականացվում է  հետաքննություն:

«Guccifer» հաքերը ցանցում լուսանկարներ է տեղադրել, որոնք վերցվել են Բուշ-ավագի անձնական արխիվից: Նա հայտնել է, որ բացի լուսանկարներից, հետաքրքիր շատ բաներ ունի` գաղտնաբառեր, Բուշի ընտանիքի անձնական գրագրությունը, բջջային հեռասխոսներն ու հասցեները:

Հատուկ ուշադրության է արժանացել 2012թ. նախագահական ընտրություններից հետո ոմն Ուիլարդ Հեմինվեյին ուղղված նամակը, որում մասնավորապես նշվել էր, որ «ընտրությունների արդյունքները մխիթարական չեն, բայց շատ լուսավոր պահեր կան»:

Փոստում եղել է նաեւ Բարաք Օբամայի օգնականի կողմից ուղարկված նամակը, հաղորդում է  LifeNews-ը: