Հնդկաստանի Ռեվարի շրջանի անչափահասների հարցերով դատարանը բռնաբարության մեջ մեղադրվող անձին դատապարտել է  6 ամսվա ամենօրյա աշխատանքի գոմում:

Դատարանը գյուղերից մեկի 23-ամյա բնակչին մեղավոր է ճանաչել առեւանգման եւ բռնաբարության մեջ, բայց առավել խիստ միջոցառումներ չեն կարողացել ձեռնարկել, քանի որ հանցագործության պահին նա 17 տարեկան է եղել:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով`  դատապարտյալն արդեն պատիժը կրելու վայրում է: Ամեն օր,  առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան  5-ը, նա պետք է աշխատի գոմում, որտեղ մոտ 200 կով է պահվում: