Փետրվարի 8-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 72-ամյա Ռոբելա Կարապետյանի դին:





























