Գեղարքունքի մարզում այսօր` փետրվարի 8-ին, դժբախտ պատահար է գրանցվել, կա զոհ: Նախնական տեղեկություններով` հրդեհ է առաջացել Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին, երբ «Օպել» մակնիշի մեքենայի բենզինը վերջացել է, փորձել են պլաստմասե շշով բենզին լցնել, սակայն ձագարը շուռ է եկել ուղեւորներից մեկի` 48-ամյա Նվեր Երանոսյանի վրա, ով այդ պահին ծխախոտով է եղել: Նա բազմաիթվ այրվածքներ է ստացել եւ արդեն մահացած են հասցրել հիվանդանոց:
Ավտոմեքենայի ուղեւորներից երկուսը` 38-ամյա Մարտիկ Սահակյանը ու 35-ամյա Սարգիս Սարգսյանը տեղափոխվել են Երեւանի այրվածքաբանական կենտրոն: Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրանք վիրակապվել են եւ տուն գնացել, հրաժարվել են հոսպիտալացումից:





























