Աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի որդին սպանվել է Պակիստանում տեղի ուենցած հրթիռային հարձակման հետեւանքով:
Ամերիկյան հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչը CNN հեռուստաալիքին տեղեկացրել է, թե համոզված էչ, որ ահաբեկչի որդին՝ Սաադ բեն Լադենը սպանվել է, քանի որ չկա դիակը, որով հնարավոր կլիներ ԴՆԹ տեստ անցկացնել եւ պարզել ինքնությունը: «Կարծում ենք, որ նա սպանված է, բայց քանի չկա մարմինը, հաստատ չենք կարող ասել»,- ասել են հետախուզությունից: Այնուամենայնիվ, ամերիկյան հատուկ ծառայությունները 80-85 տոկոսով համոզված են որ Բեն Լադենի 3-րդ որդին սպանվել է: Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ թիվ մեկ ահաբեկչի որդին կապ չի ունեցել «Ալ-Ղաիդայի» հետ: 2001թ. Աֆղանստանի վրա կատարված հարձակումից հետո Սաադ բեն Լադենը փախել էր Իրան եւ մի քանի տարի ապրել այնտեղ: Անցյալ տարի ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Մայքլ Մակկոնելը հայտարարել էր, թե կրտսեր Բեն Լադենը տեղափոխվել է Պակիստան:



















