ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ամերիկյան քաղաքական գործիչներից ամենաշատ ժողովրդականություն վայելողն է։ Ըստ հացումների՝ նա առաջ է անցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենից։

Հարցմանը մասնակցել է 1,772 հազար ամերիկացի, որոնց 61%-ը հայտարարել է, որ համակրում է Քլինթոնին, նախկին պետքարտուղարի մասին բացասական է արտահայտվել պատասանողների 34%-ը։ Օբաման համակրելի է եղել  մասնակիցների 51%-ի համար, իսկ 46%-ը նրա հանդեպ բացասական վերաբերմունք ունի։ Ջոզեֆ Բայդենի հանդեպ վերաբերմունքն ավելի չեզոք է, 46%-ը գովել են, 41%-ը համակրանք չեն հայտնել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝վկայակոչելով Reuters-ին։

Հիշեցնենք, Քլինթոնը պաշտոնից հեռացել էր հունվարի 31-ին։ Ըստ Reuters-ի՝ Քլինթոնի քաղաքական կյանք վերադառնալը բացառված չէ, նա նույնիսկ կարող է 2016թ. ընտրություներում նախագահի պաշտոնին հավակնել։