Փետրվարի 8-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան  Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի եւ Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: