Հունվարի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ  բնակարաններից մեկից հեռուստացույց եւ արծաթյա զարդեր են գողացել:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե փետրվարի 8-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել են 1989 թ. ծնված Արամ Գ.-ն եւ 1992 թ. ծնված Ասլան Գ.-ն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Արամ Գ.-ն եւ Ասլան Գ.-ն ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն: