Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 9-ին, ժամը 00.30-ին Մինվոդի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Արմեն Բ.-ն, որը 2002 թ. նոյեմբերի 13-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե խափանման միջոցը կալանքն է:





























