Փետրվարի 8-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին բախվել է «Ռենո», ապա՝ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն: