Եվրախորհուրդը փետրվարի 9-ի լիագումար նիստի ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է Եվրախորհրդի նոր կազմը, որը բաղկացած է 26 հանձնակատարներից եւ կազմակեպության գործադիր մարմնի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզայից։
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրությունը նախատեսված ժամկետից մի քանի ամիս ուշ է եղել։ Հետաձգումը պայմանավորված էր Լիսաբոնյան համաձայնագրի հաստատմամբ, որը բարեփոխումներ է նախատեսում Եվրամիության կառույցներում, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովում Բուլղարիայի ներկայացուցչի թեկնածության շուրջ եղած տարաձայնությամբ։
Եվրահանձնակատարները իրենց պարտականությունների կատարմանը կանցնեն վաղվանից եւ կշարունակեն իրականացնել դրանք մինչեւ 2011 թվականի աշունը։
Корреспондент.net-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից առաջ Ժոզե Մանուել Բարոզոն ելույթ է ունեցել 736 պատգամավորների առջեւ եւ համոզել նրանց՝ հավանության արժանացնել նրա կողմից առաջադրված թեկնածությունները։ Նա նաեւ պատմել է, թե ինչ առաջնահերթություններ է դնում իր առջեւ Եվրահանձնաժողովի նոր կազմը։




























