Հայաստանի ոստիկանները նախորդ օրերին հետախուզվող մի քանի քաղաքացիների են ձերբակալել։

NEWS.am-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ փետրվարի 7-ին Ոստիկանության բաժինն ահազանգ է ստացել, որ Արարատ քաղաքի բնակարանից ընդհանուր 500 հազար դրամ արժողությամբ ոսկյա զարդեր են հափշտակվել։ Փետրվարի 8-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտն իրականացրել են Գոռավան գյուղի  բնակիչներ Հովիկ Ա-ն (1988թ. ծնված) եւ Արա Բ-ն (1989թ.ծնված)։ Գողոնը մասամբ վերադարձվել է։ Երիտասարդներին ձերբակալված են։

 Փետրվարի 9-ի ժամը 00:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում Մինվոդի-Երեւան չվերթի վայրէջքի ժամանակ Բերման է ենթարկվել 1964թ. ծնված Արմեն Բ-ն։ Տղամարդը 2002թ. նոյեմբերից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Բացի այդ, ընթացիկ տարվա հունվարին կատարված գողության դեպք է բացահայտվել։ Հեռուստացույց եւ արծաթյա զարդեր գողանալու համար փետրվարի 8-ին ձերբակալվել են 23-ամյա Արամ Գ-ն եւ 20-ամյա Ասլան Գ-ն։ Գողոնը մասամբ վերադարձվել է։