Չիլիի կենտրոնական հատվածում, այսօր` փետրվարի 9-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է 15, վիրավորվել` 19 մարդ:
Վթարը տեղի է ունեցել Բիո Բիո վարչական շրջանի Տոմա քաղաքի մոտ: Նախնական վարկածով` ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը եւ ընկել անդունդը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ամեն տարի Չիլիում ավտովթարներից շուրջ 2 հազար մարդ է զոհվում:





























