Թեեւ թուրքական ոստիկանությունը հայտարարել է, թե Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում սահմանել է ուժեղացված հսկողություն, այնտես կրկին միջադեպ է գրանցվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 28-ին, անհայտ անձի կողմից սպանված Մարիցա Քյուչուքի տան հարեւանությամբ գտնվող խանութը փետրվարի 8-ի գիշերը գողություն է կատարվել։  Հանցագործը խանութում գտնվող երկաթե սեյֆի վրա թողել է գրություն. «Եթե վերցնեի, լավ կլիներ, քանի որ ինձ գումար էր պետք։ Մի քանի իր վերցրեցի։ սպանողը ես եմ»։

Նշենք, որ դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի դեպքում էլ փորձ է արվել առեւանգել հայ կնոջը։