Սուդանում 17 խաղաղ բնակիչներ գրոհայինների հարձակման զոհ են դարձել: Անհայտ զինված խմբավորումը Հարավային Կորդոֆան նահանգի Աբու Նուվարա բնակավայրի մոտ հարձակվել է էթնիկ սուդանցիների վրա, որը Հարավային Սուդանի սահմանից 50 կմ հեռավորության վրա է:
Նախնական տվյալներով` գրոհայինները կառավարության կողմից վերահսկվող ճանապարհի վրա դարան են մտել եւ կրակ բացել խաղաղ բնակիչներով լի ավտոբուսի վրա:
«ՌԻԱ նովոստին» հայտնել է, որ 2011-ի գարնանից Հարավային Կորդոֆան նահանգը ռազմական գործողությունների թատերաբեմի է վերածվել` սուդանյան բանակի եւ «ՍՆՈԴ-հյուսիս»-ի գրոհայինների միջեւ: Վերջիններս Սուդանում քաղաքացիական պատերազմի ժամանակ հանդես էին գալիս Հարավային Սուդանի անջատման օգտին: Ներկայումս այս խմբավորման գրոհայինները չեն ցանկանում վայր դնել զենքը:





























