Մոսկվայի Բասմանի դատարանն, այսօր` փետրվարի 9-ին, որոշել է տնային կալանք կիրառել «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովին: Նախորդ տարվա հոկտեմբերի 17-ից Ուդալցովը գտնվում է ստորագրությամբ քաղաքից չբացակայելու կարգավիճակում` ՌԴ տարբեր շրջաններում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործի շրջանակներում:

Դատարանի որոշմամբ` ընդդիմադիր գործիչը տնային կալանքի տակ կմնա Մոսկվայի Զատոննայա փողոցի իր տանը: Նա իրավունք չունի շփվել որեւէ մեկի հետ, բացառությամբ հարազատների, փաստաբանների, քննիչների: Բացի այդ, նա իրավունք չունի օգտվել կապի միջոցներից, այդ թվում համացանցից, հաղորդում է BFM.ru-ն: