Լոռիի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել այսօր՝ փետրվարի 9-ին մարզկենտրոն Վանաձորում տեղի ունեցած վրաերթի փաստի առթիվ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գործով քննիչ Արթուր Հակոբյանը` նշելով, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Նշենք, որ վրաերթ կատարած  Գուգարք գյուղի բնակիչ, 30-ամյա Գարիկ Ավագանը զբաղվում է առեւտրով, 3 անչափահաս երեխաների հայր է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 12:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում, Գուգարք գյուղի բնակիչ 30-ամյա Գարիկ Ավագյանը, «Ռաֆ» մակնիշի 21ՕՍ 738 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ղուրսալ գյուղի բնակիչ, 70-ամյա Ռոմիկ Մարտիրոսյանին, վերջինս տեղում մահացել է:

Վրաերթի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները՝   հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցները՝ ոստիկանապետ Արա Կարապետյանի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի