2012 թ. Հայաստան է ներկրվել 34,7 հազ. ավտոմեքենա, տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
2011 թ. համեմատ ավել է ներկրվել մոտ 5,4 հազ. ավտոմեքենա կամ 18%-ով ավելի:
Ավտոմեքենաների ներկրման քանակը 2012 թ. գրեթե հավասարվել է 2007 թ. ցուցանիշին եւ զիջում է միայն 2008 թ. ռեկորդային 41,9 հազ. ցուցանիշին:
Ավտոմեքենաների ներկրման աճը հիմնականում տեղի է ունենում մինչեւ 5000 դոլար արժողությամբ ավտոմեքենաների մասով; 2012 թ. ներկրվել է մինչեւ 5 հազ. դոլար աարժողությամբ 20 հազ. ավտոմեքենա (ընդհանուրի 57,6%-ը), ինչը ռեկորդ է նախորդ բոլոր տարիների համեմատ; Սա հավանաբար պայմանավորված է Ճապոնիայի աճուրդներից եւ Գերմանիայից օգտագործված մեքենաների ներկրման աճով, ընդ որում՝ առաջնությունն այստեղ միանշանակ պատկանում է գերմանական «Օփել Աստրա» մակնիշին:
2012 թ. ներմուծվել է 30 հազ. դոլարը գերազանցող արժողությամբ 1567 ավտոմեքենա: Սա մոտ 1000-ով ավելի է, քան 2011 թ., սակայն զգալի զիջում է 2007 եւ 2008 թ.թ. ցուցանիշներին (մասնավորապես՝ 2008 թ. ներկրվել էր 2660 թանկարժեք ավտոմեքենա):





























