Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի անկախությունը։ Այս մասին Անկարայում Վրաստանի խորհդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ-ի նոր նախագահ Մեւվլութ Չավուշօղլուն։
Кавказ-пресс վրացական գործակալության հաղորդմամբ, Անկարայում կայացած հանդիպմանը գործընկերները խոսել են ռուս-վրացական հարաբերություններից։ Մեւվլութ Չավուշօղլուն Դավիդ Բաքրաձեին խոստացել է այցելել Վրաստան եւ տեղում ծանոթանալ իրադրության հետ։
Պաշտոնյաները նշել են, որ միջազգային հանրությունը պետք է անի հնարավորինը, գործընթացները միջազգային իրավունքի շրջանակներ վերադարձնելու համար։ Դավիթ Բաքրաձեն եւ Մեւվլութ Չավուշօղլուն անդրադարձել են նաեւ երկու երկրների փոխհարաբերություններին։
Դավիթ Բաքրաձեն թուրքական կողմին առաջարկել է միանալ Վրաստանի հակամարտությունների կարգավորման ռազմավարական ծրագրին։




























