Հյուսիսային Իրաքի PKK-ի ճամբարից փախած եւ թուրքական իրավապահներին հանձնված չորս քրդերը ազատ են արձակվել:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` փետրվարի 5-ին Իրաքի հետ սահմանակից Հաբուր սահմանակետում թուրքական իրավապահներին հանձնված քրդերը 3 օր անց ազատ են արձակվել: PKK-ի ճամբարից հեռացածները Դիարբեքիրի հանրապետական դատախազությունում բացատրություն են տվել, որ չեն մասնակցել որեւէ ռազմական գործողության եւ օգտվելով ակտիվ զղջման օրենքից` ազատ են արձակվել:




























