Թուրքիայի Անթալիայի նահանգում հորդառատ անձրեւներից կան զոհեր եւ ավերածություններ
Ինչպես փոխանցում է թուրքական Radikal-ը` փետրվարի 7-ից սկսված հորդառատ անձրեւների եւ ուժեղ քամու հետեւանքով երեք հոգի զոհվել է եւս մեկը` անհետ կորել: Տները եւ մշակելի հողատարածքները անցել են ջրի տակ, քանդվել են բազմաթիվ կամուրջներ, փակվել է Անթալիա-Մանավգատ մայրուղին:




























