Բաքվում հարձակում է եղել դպրոցի վրա: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, վկայակոչելով Gün.Az կայքը, հարձակվողները պատուհանով մտել են թիվ 251 դպրոցի տնօրեն Նուրգյալյամ Բայրամովայի աշխատասենյակ եւ կոտրել սարքավորումներն ու կահույքը, այդ թվում` համակարգիչները եւ տեսադիտման համակարգը: Ապա նրանք դանակ են խրել տնօրենի սեղանի մեջ եւ հեռացել:

Տնօրենի խոսքով, հարձակվողների հիմնական նպատակը եղել է տեսադիտման համակարգի ոչնչացումը: Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում: