Թուրքիայում Սիրիայի սահմանի մոտ ավտոմեքենայի պայթյունից 10 մարդ է զոհվել, եւս 50-ը` վիրավորվել է:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ավտոմեքենան պայթել է այսօր` փետրվարի 11-ին, Ջիլվեգյոզուի անցակետի մոտ: Պայթյունը որոտացել է սահմանից 40 կմ հեռավորության վրա, Թուրքիայի տարածքում գտնվող ավտոկայանում, որտեղից Սիրիա հումանիտար օգնություն էին տեղափոխում:

Պայթյունի հետեւանքով վնասվել է 20-25 մեքենա, որոնցից մի մասն ամբողջությամբ այրվել է: Սահմանապահները չեն տուժել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Վարկածներից մեկի համաձայն` պայթել է ականապատված մեքենա: Սկզբում հաղորդվում էր, որ հնարավոր է մեքենայի վրա արկ է ընկել, բայց ՆԳՆ մամուլի քարտուղարը հերքել է այդ վարկածը: