Տարեկան հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից մեկնում են աշխատելու, իսկ տասնյակ հազարավորներ` լքում են երկիրն ընդմիշտ: Այս մասին հայտարարեց «Ժառանգություն»» կուսակցության վարչության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը` նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի շրջանակում Նոյեմբերյանի ընտրողների հետ հանդիպմանը:

«Անցած անգամ մենք Նոյեմբերյանում էինք հունվարին, եւ ավելի շատ մարդ կար, քան` հիմա: Ավանդույթի համաձայն` տարվա սկզբին երիտասարդությունը մեկնում է արտասահման` վաստակելու, սակայն շատերը ընդմիշտ են լքում հայրենիքը: Մարդիկ չեն վերադառնում, քանի որ չեն տեսնում սեփական  երկրի ապագան, չեն տեսնում հույս` իրենց եւ իրենց ընտանիքների համար:  Մենք այսօր բերել ենք այդ հույսը: Անհրաժեշտ է վերցնել կոռուպցիան, կրճատել ստվերային տնտեսությունը` ավելացնելու համար սոցիալական ոլորտին, գյուղատնտեսությանը, առողջապահությանը, պաշտպանությանն ուղղված ծախսերը:

Նախագահ ընտրվելով` Րաֆֆի Հովհաննիսյանը կփոխի իրավիճակն ու խաղի կաննոները: Այնպես կփոխի, որ դա կզգան մարդիկ, որնց տները գրավի տակ են` բանկերի բարձր տոկոսների պատճատով: Մարդիկ այլեւս չեն տարակուսի, թե ինչու պետությունն իրենց չի օգնում մեխանիզացիայի հարցում: Այս եւ մյուս հարցերը կարող են լուծում ստանալ ձեր ձայների շնորհիվ»,-ասել է Ս. Սաֆարյանը: