Փետրվարի սկզբին Twitter-ում հայտնվել է  @_FloridaMan-ի աքաունտը, որտեղ նա պատմում  էր «աշխարհում ամենավատ սուպերհերոսի» մասին` «Մարդը Ֆլորիդայից» անունով:

Աքաունտը ստեղծվել է ի պատասխան ամերիկյան պարբերականների սովորության` վերնագրում նշել նյութի հերոսի բնակության վայրը (տվյալ դեպքում «Florida man»-ը նշանակում է  «Ֆլորիդայի բնակիչ»): Միկրոբլոգի հեղինակների ներկայացմամբ` բոլոր ծիծաղելի վերնագրերում խոսքը նույն FloridaMan-ի մասին է, եւ սկսել են կազմել «սուպերհերոսի» գործունեության քրոնոլոգիան, հաղորդում է  «Лента.Ру»-ն:

«Հերոսը» մասնավորապես հասցրել է համբուրգերով հարվածել կնոջը,  թալանել կենդանաբանական խանութը, գողանալ սեքս –խաղալիքներ եւ այլն:

Աքաունտի համար որպես ավատար օգտագործվել է Ռիկի Լի Կալիչանի լուսանկարը, ով 2011թ. ձերբակալվել էր  այն բանի համար, որ դեմքը պատել էր սեւ ներկով եւ հարձակվել  հարեւանի վրա այն բանի համար, որ վերջինս նրան չէր հաձնել տեսախաղերը: