2014 թվականին Հայաստանում նախատեսվում է աշխատավարձեր բարձրացում, այդ թվում ուսուցիչների համար: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, Երեւանի Նուբարաշենի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ոչ այնքան, որպեսզի բոլորն իրենց երջանիկ զգան»,-հստակեցրել է նա, հավելելով, որ դրոցների ուսուցիչների աշխատավարձերը նախկինում էլ են բարձրացել, բայց ոլորտում որոշակի խնդիր կա:
Նախագահի թեկնածուն նշել է, որ խնդիրը վերաբերում է ուսուցիչների չաից մեծ թվին: «Կան դպրոցներ, որտեղ 50-ի փոխարեն աշխատում է 100-120 ուսուցիչ: Բնական է, որ աշխատավարձը ցածր է, քան կարող էր լինել»,-ասել է Սերժ Սարգսյանն, ընդգծելով, որ իհարկե, այնքան էլ լավ բան չէ ոչ երիտասարդ ուսուցիչներին թոշակի ուղարկել, բայց դա ժամանակի պահանջն է: «Իսկ ի՞նչ անել բուհերի երիտասարդ շրջանավարտներին»,- հարց է ուղղել նա:
Ձեռքբերումների թվում, Սերժ Սարգսյանը նշել է այն փաստը, որ հաջողվել է ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի դպրոցների ջեռուցման հարցի կազմակերպման ծրագիրը:





























