Հայաստանի իշխանությունները ձգտում են աջակցել Ադրբեջանից նախկին փախստականների խնդիրների լուծմանը: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` կան բազմաթիվ նախկին փախստականներ, որոնք հաջողությամբ ինտեգրվել են հասարակության մեջ, սակայն կան նաեւ մարդիկ, ում դա դեռեւս չի հաջողվել: «Խնդիրներ կան, սակայն խնդիրների մի մասն արդեն հաջողվել է լուծել»,-նշել է նախագահի թեկնածուն, ընդգծելով, որ, օրինակ, նախկին փախստականներ մեծ մասն ապահովված է բնակության վայրով:
«Մնացել է մի փոքր մասը, որի բնակարանային խնդիրը լուծված չէ, բայց երկրի իշխանությունները մտադիր են վերջնականապես լուծել մեր քույրերի եւ եղբայրների խնդիրները այս կամ հաջորդ տարում»,-ասել է նա:





























