Փետրվարի 12-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար.բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան եւ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի ուղեւոր` 21-ամյա Հ. Դավթյանը տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 44-ամյա Գ. Բաբայանը, ուղեւոր 43-ամյա Լ. Բաբայանը եւ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 55-ամյա Վ. Մխիթարյանը տեղափոխվել են Սեւան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:





























