Փետրվարի 9-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է դիմել 36-ամյա մի կին եւ հայտնել, որ նախորդ օրը, ժամը 16.30-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցի խանութներից մեկում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, եւ դիմել փախուստի` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը կինը փողոցում նկատելով եւ ճանաչելով կողոպտչին՝ դիմել է ոստիկանություն:
Ոստիկանության Վանաձորի եւ Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.00-ին, Վանաձորի Ավետիսյան փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա Անդրանիկ Վ.-ն:
ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Անդրանիկ Վ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:



























