Փետրվարի 11-ին, ժամը 08.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դիմիտրով գյուղում բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























