Փետրվարի 11-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի  ժամանման սրահից բերման են ենթարկել 49-ամյա Մանուկ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009 թ. օգոստոսի 24-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: 

Մանուկ Բ.-ն կալանավորված է: