2012 թվականին հայ ծնողներն իրենց դուստրերին ամենաշատը անվանել են Նարե, Միլենա, Մարի, իսկ որդիներին` Դավիթ, Նարեկ, Գոռ:
NEWS.am-ը Ազգային վիճակագրական ծառայության կայքից տեղեկանում է, որ նախորդ տարի ծնված 19 618 աղջիկներից 945-ին անվանել են Նարե, 868-ին` Միլենա, 773-ին` Մարի: Տասնյակում են Մանե, Անի, Անահիտ, Էլեն, Մարիամ, Աննա, Մարիա անունները: Ամենաքիչը նորածին աղջիկներին անվանել են Արմինե, Մոնիկա, Աստղիկ, Սառա, Նելլի, Նարինե, Սեդա եւ այլն:
Իսկ 2012թ ծնված 22 715 տղաներից 1283-ին անվանել են Դավիթ, 1129-ին` Նարեկ, 813-ին` Գոռ: Առաջին տասնյակում են նաև Հայկ, Էրիկ, Ալեքս, Տիգրան, Արման, Սամվել, Ալեն անունները: Ամենաքիչը տղաներին անվանել են Ավետ, Ալբերտ, Սերգեյ, Անդրանիկ, Ռաֆայել:





























