Երեկ Թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչում տեխնիկական վթար է տեղի ունեցել, երբ նա թռչելիս է եղել հունական կղզիներից մեկի վրայով: Իրական վթարից հնարավոր է եղել խուսափել: Այս մասին հայտնում է հունական պետական հեռուստաալիքը:
Թուրքական ինքնաթիռը թռչելիս է եղել Էգեյան ծովում գտնվող հունական Ագաթոնիսի եւ Ֆարմակոնիսի կղզիների վրայով: Ֆուռնի կղզու վրայով թռչելիս օդաչուն հայտնել է տեխնիկական անսարքության մասին: Հունական եւ թուրքական զինվորականները նման դեպքերի համար նախատեսված «թեժ գծի» միջոցով կապ են հաստատել միմյանց հետ, որի արդյունքում թույլ է տրվել, որպեսզի կործանիչը խոշոր Իկարիա կղզու վրայով ետ վերադառնա թուրքական բազա:
Անկարայում Հունաստանի դեսպանը բողոք է հայտնել թուրքական ինքնաթիռների հունական կղզիների վրայով թռչելու կապակցությամբ: Աթենքը հայտարարում է, որ վերջին շաբաթներին նման թռիչքները հաճախակի են դարձել: Հունաստանը նաեւ բողոքում է վերջերս Թուրքիայի կառավարության կողմից հրապարակված ծրագրերի դեմ, ըստ որոնց՝ Էգեյան ծովի արեւելյան հատվածում պետք է նավթային հանքահորերի մշակման աշխատանքներ սկսվեն: Դա, ըստ պաշտոնական Աթենքի, կարող է ոչ իրավաչափորեն ազդել նաեւ Հունական ծոցի վրա:
Նշենք, որ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնություն կա կապված Էգեյան ծովի սահմանների հետ: Աթենքը ընդունում է միայն, որ կա այդպիսի խնդիր, իսկ Անկարան կարծում է, որ վերջնականպես որոշված չեն ծովային եւ օդային սահմանները եւ Հունաստանի պատասխանատվության գոտիները:



















