Ճիատուրայում (Արեւմտյան Վրաստան, Իմերեթիայի շրջան) հանքափորները կրկին զանգվածային գործադուլ են հայտարարել: Ցուցարարները հիմնականում պահանջում են արձակուրդների երկարացում:
Գործը դադարեցրել են Georgian Marganese ընկերությանը պատկանող տեղական հինգ հանքեր: Ցույցին աջակցել են նաեւ այդ ընկերությանը պատկանող երեք գործարանների աշխատակիցներ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Հանքափորները մտել են հանքերի մեջ եւ հրաժարվել են դուրս գալ այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջները չբավարարվեն:
Ցուցարարները պահանջում են, որ իրենց արձակուրդները երկարացնեն 28-ից 48 օրով , նաեւ պնդում են, որ իրենց իրավունք տրվի հանգստանալ տոն օրերին: Աշխատավարձի բարձրացման վերաբերյալ` «Գրուզիա Օնլայնի» տվյալներով, հանքափորները պահանջ չեն ներկայացրել:
Հանքափորների համար իրադրությունը բարդացել է նրանով, որ հանքերը ղեկավարող ընկերությունը նախատեսել է աշխատատեղերի կրճատում եւ կառույցային փոփոխություն, որի համապատասխան աշխատողը պետք է վերաստեստավորվի: Աշխատողները պահանջել են, որ ատեստավորմանը պատրաստվելու համար իրենց լրացուցիչ ժամանակ տրվի: Գործատուի արձագանքը գործադուլին` հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Չիատուրում հանքափորները 2012 թվականի հոկտեմբերին արդեն գործադուլ արել են: Նրանք պահանջել են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում: Նոյեմբերին հաղորդվել է, որ ցուցարարներն ու գործատուն համաձայնության են եկել:Դրանից հետո աշխատողներն վերադարձել են իրենց աշխատանքին:





























